Հունաստանում ՀՀ դեսպանությունում գործում է թեժ գիծ հրդեհների հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիների համար (տեսանյութ)
Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ:
Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանատունը:
«Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել (+30) 2106831130 կամ (+30) 6989479827 հեռախոսահամարներով»,-ասված է գրառման մեջ:
Աթենքի արվարձաններում բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թիվը հասել է 50-ի: Տուժել է առնվազն 156 մարդ:
Հուլիսի 23-ին Աթենքի շուրջը միանգամից հրդեհի մի քանի օջախ է բռնկել: Հունաստանի իշխանություններն արդեն օգնություն են խնդրել այլ երկրներից՝ տարերքի դեմն առնելու համար:
[caption id="attachment_1633775" align="alignright" width="700"]
Πυκνοί καπνοί έχουν καλύψει την εθνική οδό Αθηνών – Κορίνθου από την φωτιά που ξέσπασε σε πευκόφυτη περιοχή στα Γεράνεια Όρη, στην Κινέτα Αττικής, Δευτέρα 23 Ιουλίου 2018. Στην φωτιά επιχειρούν πυροσβεστικές δυνάμεις με 25 οχήματα και 60 πυροσβέστες, δύο πεζοπόρα τμήματα, τέσσερα αεροσκάφη και δύο ελικόπτερα. ΑΠΕ-ΜΠΕ/ΑΠΕ-ΜΠΕ/ΒΑΣΙΛΗΣ ΨΩΜΑΣ[/caption]