Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացահայտվել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեության դեպք

Պաշտոնական
ah-police

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունից ոստիկանության Իջևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործական ընկերության Տավուշի մարզի դիահերձողը հանգուցյալների հարազատներից, բացի պետական վճարներից, պահանջում և ստանում է հավելյալ գումարներ։ Ոստիկանությունում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ դիահերձողն առանց պետական գրանցման «Իջևան» բժշկական կենտրոնում ծավալել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն՝ ստանալով 5.400.000 դրամի շահույթ, պետությանն էլ պատճառելով առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս։ Բացի այդ, պարզվել է, որ նույնպիսի գործունեություն է ծավալել նաև «Բերդ» և «Դիլիջան» բժշկական կենտրոններում։ Պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է։ Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։