ՀՀ ներկայիս իշխանությունները դատապարտում են բռնաճնշումները (տեսանյութ)
Ներկայիս իշխանությունը Խորհրդային շրջանը դիտարկում է որպես մեր պատմության անբաժան մաս։ Այդ է վկայում «Վերարժեվորելովսովետական անցյալը» հետազոտությունը։ «Խորհրդային անցյալը ներկա եւ անցյալ էլիտան դիտարկում է որպես մեր պատմության անբաժան մաս եւ կողմ են, որ այն դիտարկվի որպես մեր ժողովրդի զարգացման օրգանական մի մասը։ Ի տարբերություն Մերձբալթյան երկրների, հարեւանՎրաստանի, որտեղ այդ շրջանը որպես օկուպացիոն շրջան է համարվում »-, նշեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ ներկայացնելով հետազոտության արդյունքները Հետազոտությունը սկսվել է 2018թ. փետրվարին եւ ավարտել է վերջերս։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հետհեղափոխական իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների մի մասը նշում է,որ Խորհրդային շրջանում եղել են նաեւ դրական երեւույթներ.«Դրանցից են գիտության, արդյունաբերության զարգացումը, իսկ բացասական երեւույթներից է ՝ ավտորիտար, բռնության մշակույթը»։ Ըստքաղաքագետի՝տրանզիտային փուլի իշխող քաղաքական վերնախավն ավելի զգուշավոր է՝ Խորհրդային շրջանի բռնաճնշումներիդատապարտման հարցում: Էդգար Վարդանյանի խոսքով՝ նրանք դատապարտում են բռնաճնշումները, սակայն պաշտոնականհայտարարություններում ավելի զգուշավոր են։