Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտը փակում են, ասում են՝ բացեք, մենք գործարան ենք բացում, ասում են՝ փակեք». Ալֆրեդ Աբեդի (տեսանյութ)

Հասարակություն
Armoil

Եղվարդում կառուցվող քսայուղերի և բիտումի արտադրմամբ զբաղվող գործարանն անվտանգ է լինելու շրջակա միջավայրի և բնակիչների համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեցին «Armoil» ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդին և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ներկայացուցիչ Արայիկ Կեսոյանը։ «Բազմիցս հայտարարել ենք՝ մեզ մոտ լինելու է կանաչ արտադրություն։ Նավթավերամշակում բառը սխալ է, լինելու է քսայուղերի արտադրություն։ Մենք ոչ թափոն ունենք, ոչ էլ՝ արտանետում։ Իսկ ինչ արտանետում էլ, որ կա, շատ բարձր ջերմաստիճանի տակ այրվում են»,- նշեց Արայիկ Կեսոյանը։ Օրեր առաջ առաջ էլ Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչները փակել էին Երևան-Եղվարդ մայրուղին՝ պահանջելով կասեցնել գործարանի կառուցման աշխատանքները, քանի որ երաշխիքներ չունեն դրա անվտանգության վերաբերյալ։ Սակայն Ալֆրեդ Աբեդին փաստում է, որ մայրուղին փակողներից քչերը գիտեին, թե ինչու են այն փակում։ «Ես արդեն ոչինչ չեմ հասկանում։ Նաիրիտը փակում են, ժողովուրդը գալիս բողոքում է, ասում է՝ բացեք։ Գործարան ենք բացում, ասում են՝ փակեք»,- ասաց Ալֆրեդ Աբեդին։ Ալֆրեդ Աբեդին դժգոհում է, որ չկան համապատասխան մասնագետներ, որոնք փորձաքնություններ կիրականացնեն նավթամթերքի վերամշակման ոլորտում։ Ալֆրեդ Աբեդին հավելեց, եր եթե ամեն ինչ ընթանա նախատեսածով, ապա 40-45 օրվա ընթացքում նախատեսվում է գործարանի գործարկումը։