Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ստեղծագործական միությունները կապ չունեն պետբյուջեի հետ». Կարեն Աղամյան (տեսանյութ)

Հասարակություն
Stexcagorcakan-miutyun

Չնայած շրջանառվող խոսակցություններին՝ գրողների և նկարիչների միությունները որևէ առնչություն չունեն  կոռուպցիայի և պետական բյուջեի հետ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեցին գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։ Էդվարդ Միլիտոնյանը հայտնեց, որ միության համար խնդիրներ առաջացան, երբ ժամանակակից գրողների հրատարակման աջակցության ծրագիրը կրճատվեց շուրջ 90 տոկոսով։ «Գրողների միությունն ունի հրատարակչական խնդիր, որը ներկայացվել է նաև Մշակույթի ներկայիս նախարարին։ Վերջին 2,5 տարում «գիր» բառով ինչ ծրագիր կար, կամ փակվեց կամ տեղահանվեց»,- ասում է գրողների մոիւթյան նախագահը՝ փաստելով, որ «Գրքի և հրատարակչական գործի կենտրոնը» ևս առանց քննարկումների լուծարվեց։ «Դրանք ոչ միայն գիրք տպագրելու, այլ նաև ցուցահանդեսներ կազմակերպելու, միջազգային կապեր հաստատելու, փառատոններ և այլ ծրագրեր իրագործելու կենտրոններ են։ Այդ ամենը չքննարկվեց, և գրչի մեկ հարվածով դարձավ զրո»։ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, միությունը 20 տարի ղեկավարելուց հետո փաստում է՝ որևէ անթույլատրելի բան չի արել, որևէ օրենք չի խախտվել։ Չնայած սրան՝ կան ներքին խնդիրներ, բայց բողոքող նկարիչները չեն հստակեցնում դրանք՝ պահանջելով միայն միության նախագահի հրաժարականը։ «Դեռ 5 տարի առաջ որոշել էի չառաջադրել իմ թեկնածությունը համագումարին, սկայան իմ անձի դեմ հերյուրանքներ եղան և որոշեցի առաջադրվել՝ ստանալով 80 տոկոս ձայն»։ Նկարիչների միության հաջորդ համագումարը նախատեսվում է աշնանը։ Կարեն Աղամյանը հստակ ոչինչ չնշեց իր թեկանծությունն առաջադրելու մասին՝ նշելով, որ դեռ ժամանակ ունի մտածելու։