A
A
Մեկնարկել է Պուտինի եւ Թրամփի հանդիպումը (տեսանյութ)
Վլադիմիր Պուտինը ժամանել է Հելսինկի, բանակցելու Դոնալդ Թրամփի հետ
Անմիջապես օդանավակայանից Պուտինը գնաց նախագահական պալատ:
Երկու երկրների ղեկավարները Ֆինլանդիայի նախագահի հետ համատեղ լուսանկարվել են, որից հետո սկսվել է հանդիպումը:
Դեմ առ դեմ հանդիպմանը հատկացված է մեկուկես ժամ:
Բացի այդ, ըստ ժամանակացույցի, բանակցությունները պետք է անցկացվեն նաեւ ընդլայնված ձեւաչափով, որին հատկացված է մեկ ժամ 45 րոպե :