Այս տարվա «Ծիրանի» տերերը
«Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 15-ին Ա. Խաչատրյանի համերգադահլիճում փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Հրաբուխ», ռեժ. Ռոման Բոնդարչուկ (Ուկրաինա/Գերմանիա)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Ֆորտունա», ռեժ.Ժերմինալ Ռոո (Շվեյցարիա)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Հեռավոր Համաստեղություն», ռեժ. Շևաուն Միզրահի (ԱՄՆ/ Թուրքիա/ Նիդերլանդներ)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Կհանդիպենք վաղը», եթե Աստված տա, ռեժ. Այնարա Վերա (Իսպանիա)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Հստակ աշխարհ», ռեժ. Վախթանգ Կունցև- Գաբաշվիլի
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐ
Հայաստանի ազգային կինոակադեմիայի մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն ֆիլմին. «Եվա», ռեժ. Անահիտ Աբադ (Հայաստան/Իրան)
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն դեբյուտային ֆիլմին. «Քամու հետ», ռեժ. Արթուր Սահակյան (Հայաստան)
Հրանտ Մաթևոսյանի մրցանակ լավագույն սցենարի համար. «Մայրամուտի Բեռնատարը», ռեժ. Աբուֆազլ Սաֆարի (Իրան/Գերմանիա)
Սոս Սարգսյանի մրցանակ լավագույն դերակատարման համար Շանթ Հովհաննիսյանին. «Եվա», ռեժ. Անահիտ Աբադ (Հայաստան/Իրան)
AAFCCJ մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն սփյուռքահայ կինոգործիչ Առնո Խայաջանյանին. «Մենք ենք, մեր սարերը» (ֆրանսիա/ Հայաստան)
FIPRESCI ԺՅՈՒՐԻԻ ՄՐՑԱՆԱԿ. «Դեդե», ռեժ. Մարիամ Խաչվանի (Վրաստան/ Քաթար)
ՊԱՏՎԱՎՈՐ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հասմիկ Պապյան
«ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ. Ջանֆրանկո Ռոզի
«ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ. Ասղար Ֆարհադի (Իրան)