Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյան. ժողովրդավարական Հայաստանն ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում (տեսանյութ)

Պաշտոնական
36994434_1865665396861671_1144362339160555520_n

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է ԵՄ այցի ընթացքում արած հայտարարություններից մեկը։ Բրյուսելի օդանավակայանում իմ բրիֆինգի մի հատվածը պարզաբանման կարիք ունի: Բանը եղել է այսպես. ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչու՞ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք:

Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի: Ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում: