ԿԸՀ շենքը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար. Արմեն Ալավերդյան (տեսանյութ)
Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի շենքը խայտառակ անմատչելի է, ասում է «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը: «Շատ ամոթ է, որ շենքն այդ վիճակում է: Այնտեղ բավարար տարածք կա, որպեսզի թեքահարթակ կառուցվի: Այ դրանից հետո հնարավոր կլինի խոսել համագործակցության եւ հավասար մասնակցության մասին»: Եթե ընտրությունները մատչելի չեն, ապա դրանք արդար համարվել չեն կարող, ասում է Դիսիբիլիթի.ինֆո-ի խմբագիր Մուշեղ Հովսեփյանը: Նրա խոսքով, խտրական վերաբերմունքը չի կարող արդարացվել եւ անտեսվել ընտրական քաղաքականություն մշակող մարմինների կողմից: «Հաշմանդամություն ունեցող մարդը քվեարկելու համար օգնողի անհրաժեշտություն ունենալու դեպքում պետք է ներկայացներ բժշկի թուղթ: Դա աբսուրդային է, մարդը պետք է ունենա օգնողի հնարավորություն եւ այն պետք է ամրագրվի օրենքով»,-ասաց նա: