Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արեւմուտքը հետաքրքրված է Փաշինյանով». քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
5555

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը Հայաստանի համար բավականին էական նշանակություն ունեցավ: Քաղաքագետ Աղասի Ենոքյանը վստահ է, որ այս հանդիպումից հետո կարեւորվեց եւ բարձրացավՀայաստանի դերը Արեւմուտքում։ «Սիրո եւ համերաշխության հեղափոխությունից հետո Հայաստանի ղեկավարությունը, նոր վարչապետըներկայացավ ՆԱՏՕ-ին, ճանաչողական առումով ունեցավ բազմաթիվ հանդիպումներ։ Իմ կարծիքով` ինքը երկուկարեւորագույն մեսիջ կարողացավ տեղ հասցնել։ Առաջին ուղերձն այն էր, որ ղարաբաղյան խնդրի կարգավորմանհարցում արեւմուտքը ունի կարեւորագույն դեր։ Եւ Արեւմուտքի համար կարեւորվեց Հայաստանի դերը՝ որպեսժողովրդավարական երկիր, եւ հարցն այն էր, որ ժողովրդավարական երկրին պետք է աջակցի Արեւմուտքը։ Իհակադրություն Ադրբեջանի, որը տոտալիտար երկիր է »,֊-ասաց քաղաքագետը։ Ըստ Ենոքյանի՝ Արեւմուտքը հետաքրքրված է նաեւ Փաշինյանով, որը բավականին հանդիպումներ ունեցավ։