Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում շնագայլը հարձակվել է բնակչուհու վրա

Պաշտոնական
goldenjackal1ufcarlogalliani

Հուլիսի 12-ին ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում արձանագրված շնագայլի հարձակման հետևանքով՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1950թ. ծնված, Նուրվարդ Գաբրիելյանը, ժամը 8:40-ին դիմել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության “Հանրապետական բժշկական կենտրոն” ՓԲԸ     Նուրվարդ Գաբրիելյանը ընդունվել է վերին շրթունքի շնագայլի կծած վերքով:     Տուժածին ցուցաբերվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին և շիճուկ, ինչպես նաև հակակատաղության պատվաստանյութ, որը կշարունակվի իրականացվել համաձայն ուղեցույցերի` ըստ ժամանակացույցի:    Առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը զգուշանալ թափառող շներից և վայրի կենդանիներից: