Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերենա Ուիլյամսը 10-րդ անգամ մտավ Ուիմբլդոնի եզրափակիչ

Սպորտ
a1sereana-1207.

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հանրահայտ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում պարտության մատնելով գերմանացի Յուլյա Գերգեսին, դարձավ եզրափակիչի խաղի երկրորդ մասնակիցը:   Հանդիպումը տեւեց ընդամենը 1 ժամ 10 րոպե եւ ավարտվեց աշխարհի 181-րդ ռակետի բացահայտ առավելությամբ՝ 6:2, 6:4:   Սերենա Ուիլյամսը 10-րդ անգամ մտավ Ուիմբլդոնի եզրափակիչ: Նախկին 9 հանդիպումներից 7-ում նա հաղթանակ է տարել:   Նրա 10-րդ մրցակիցը կլինի գերմանացի Անժելիկ Կերբերը, որը պայքարից դուրս է բերել Ալյոնա Օստապենկոյին: Ի դեպ, երկու տարի առաջ թենիսիստուհիներն արդեն հանդիպել էին այդ փուլում, եւ ամերիկացի թենիսիստուհին հաղթել էր 2:0 հաշվով: