A
A
ԱԱԾ բերման է ենթարկվել Գեղարքունիքի մարզային զինկոմը

Մեր տեղեկություններով Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում ԱԱԾ գործողություններ է իրականացրել, որի արդյունքում բերման է ենթարկվել զինկոմը:
«Ա1+»-ի հետ զրույցում Հանրապետական զինկոմիսարիատից հաստատեցին տեղեկությունը, որ ԱԱԾ տարել է Մարտունու զինկոմին, այլ մանրամասներ չհայտնեցին:
ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։ Այլ մանրամասներ ԱԱԾ -ն կտարածի ավելի ուշ: