A
A
Պատգամավորների գրանցումը ստացվեց երկրորդ փորձից (տեսանյութ)
Աժ արտահերթ նստաշրջանի առաջին օրը պատգամավորների գրանցումը երկրորդ փորձից ստացվեց: Աժ նախագահ Արա Բաբլոյանի ողջույնի խոսքից հետո գրանցվեց 76 պատգամավոր, սակայն հենց գրանցման պահին աշխատանքի ներկայացան նաեւ այլ պատգամավորներ եւ երկրորդ փորձից հետո գրանցվեց 80 պատգամավոր: Մինչ արտահերթ նստաշրջանի հարցերին անցնելը, ԱԺ նախագահը ներկայացրեց «Ծառուկյան» դաշինիքի նոր պատգամավորին՝ Հրանտ Դավթյանը, որը օրենսդիր մարմնում է որպես դաշինքի ցանկի հաջորդ պատգամավոր:
Հրանտ Դավթյանը երդվեց իր պարտականությունները բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ եւ առաջնորդվել Սահմանադրությամբ:
Արտահերթ նստաշրջանում ընդգրկված է 7 հարց: Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ Կառավարությունը նախագիծ է ներկայացրել, որը պետք է քննարկվի եւ քվեարկվի երկու ընթերցմամբ: