Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկարարները հայտնաբերել են արշավախմբի անդամներին

Պաշտոնական
parz-lich

Հուլիսի 5-ին, ժամը 21:32-ին  «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ Պարզ լճի մոտակայքում, 12 հոգուց բաղկացած արշավախումբը մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները «Հաղարծին» կոչվող հանդամասում հայտնաբերել են արշավախմբի անդամներին և ուղեկցել Դիլիջան քաղաք. որոնողական աշխատանքներին մասնակցել է 15 փրկարար ծառայող։ ԱԻՆ