A
A
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել
Փաստաբան Երվանդ Վարոսյանը տեղեկացրել է, որ դատարանը որոշել է 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին: Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը միջնորդել էր կալանավորել Վարդանյանին, բայց, փաստաբանի փոխանցմամբ, քննիչը չի առարկել, որ կալանքի փոխարեն դատարանը գրավ կիրառի: Հիշեցնենք, որ Ա. Վարդանյանը, ով կասկածվում է յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու մեջ, հուլիսի 3-ին ձերբակալվել էր։