Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018. Անգլիական թերթը լուրջ բացահայտում է կատարել (տեսանյութ)

Սպորտ
a1anglia-1-1

Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի Կոլումբիայի հետ հանդիպման հետխաղյա 11մ հարվածաշարի ժամանակ օգտվել է հատուկ ծածկագրից: Այդ մասին հայտնում է անգլիական The Sun թերթը:   Ինչպես նշում է աղբյուրը, Ջորդան Պիկֆորդը 11մ հարվածաշարի ժամանակ իր ձեռքում միշտ ջրի շիշն է պահել, որի  վրա նշված են եղել կոլումբիացի ֆուտբոլիստների համարները եւ այն, թե նրանցից որ մեկը որ անկյունն է հարվածում:   Թե որքանով է այդ հնարքն օգնել անգլիացիների դարպասապահին Կոլումբիայի հավաքականի երկու հարվածները հետ մղելու  գործում, դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ Անգլիայի հավաքականն իր պատմության մեջ 11մ հարվածաշարի օգնությամբ առաջին անգամ հաղթանակ է տոնել աշխարհի առաջնության խաղում (նախորդ երեք փորձերն ավարտվել էին անհաջողությամբ):