A
A
Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահին (տեսանյութ)
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւին: Ողջունելով հյուրին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է ԱՊՀ դերակատարությունը անդամ երկրների միջեւ համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման գործում: Նա մեծ նշանակություն է տվել մշակութային եւ հումանիտար ոլորտներում կապերի խորացմանը՝ այդ համատեքստում կարեւորելով Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելը: ԱՊՀ գործադիր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին եւ գոհունակություն հայտնել Հայաստանի ներկայացուցիչների ու ԱՊՀ գործադիր քարտուղարության միջեւ հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ: