Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուպերմարկետները մսամթերք չեն ընդունում գյուղացիներից. բողոքի ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
Untitled2

Սուպերմարկետների նկատմամբ հարկային խստացումները գյուղացիներին բերել է կառավարության դիմաց։ Ֆերմերները բողոքում են, քանի որ չեն կարողանում իրացնել իրենց մսամթերքը։ Հիշեցնենք, որ վերջին բացահայտումներից հետո,   խոշոր սուպերմարկետների սեփականատերերն այլեւս չեն կարողանում գյուղմթերքի վաճառքն իրականացնել հարյուրավոր անհատ ձեռներեցների  անվան տակ և խուսափել հարկից։  «Հիմա մեր անասունները հասունացել են, մորթելու ժամանակն է, սուպերմարկետները մեզանից չեն ընդունում միս՝ հարկի համար։  Դրսերից միս են բերում էժան, որի մեջ մտնում է ԱԱՀ-ն»,-  «Ա1+»-ին ասաց  արևաշատցի Նվեր Հասոյանը։ Խոշոր սուպերմարկետները մսամթերք են ներկրում Բելառուսից, Ղազախստանից և այլ երկրներից՝ ավելի էժան գներով և ԱԱՀ-ն արդեն իսկ հարկված։ «Հիմա ամառ է, մենք չենք կարող շատ պահել։ Հիմա ոչ պատգամավոր ենք, ոչ նախարար ենք, ուզում ենք մեր ապրանքը իրացնենք, չենք կարողանում»,- ասաց գյուղացիներից մեկը։ Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ նախկին կառավարության հետ պայմանավորվածությունները չեն գործելու։ Նա տնտեսվարողներին ասել է, որ պետք է աշխատել նոր կանոններով, օրենքի դաշտում։ Հիշեցնենք նաև, որ բացահայտված խախտումներից հետո, հունիսի 1-ին՝ սուպերմարկետներում մսամթերքն ու գյուղմթերքն արդեն վաճառվում էր մոտ 20 տոկոս թանկացմամբ, թեև հաջորդ օրին իսկ գները կրկին կարգավորվեցին։ Ավելին՝ տեսանյութով։