Մունդիալ-2018. Ֆրանսիայում մտահոգված են ՖԻՖԱ-ի մրցավարական նշանակումով
ՖԻՖԱ-ի կողմից ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ խաղերի մրցավարների նշանակումը լուրջ խոսակցության տեղիք է տվել: Մասնավորապես՝ Ֆրանսիայում անստահություն են հայտնել Ուրուգվայի հետ հանդիպման գլխավոր մրցավար Նեստոր Պիտանային: Նախ, վերջինս Արգենտինայից է եւ բավականին լավ ճանաչում է իր հարեւան երկրի՝ Ուրուգվայի հավաքականին: Երկրորդ, Ֆրանսիայի հավաքականը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս է թողել մրցավարի հարենակիցներին՝ արգենտինացիներին, ինչը կարող է ավելորդ լարվածություն ստեղծել խաղի ժամանակ: Զարմացրել է նաեւ Բելգիա – Բրազիլիա խաղի մրցավարի նշանակումը: Այն վարելու է Սերբիայի ներկայացուցիչ Միլորադ Մազիչը, ում հայրենակիցներն ընթացիկ առաջնությունից դուրս են մնացել բրազիլացիներից կրած պարտության պատճառով: Ինչպես նշում են լրատվամիջոցները, ՖԻՖԱ-ն իրավունք չուներ բրազիլացի Սանդրո Ռիչիին նշանակել Ռուսաստան – Խորվաթիա հանդիպման մրցավար, քանի որ նա ներկայացնում է այս փուլի մասնակից երկրին: Անգլիա – Շվեդիա խաղը կվարի հոլանդացի Բյորն Կայպերսը, որն դժգոհելու տեղիք չի տվել երկու երկրների երկրպագուների շրջանում: