Մոսկվայի դատարանը 3000 ռուբլով տուգանել է անգլիացի ֆուտբոլասերին (տեսանյութ)
Անգլիացի 20-ամյա ֆուտբոլասեր Էդվարդ Հոլը 3000 ռուբլով տուգանվել է Մոսկվայի Տուշինոյի շրջանի դատարանի կողմից: Այդ մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության Կոլումբիա – Անգլիա խաղից առաջ, ֆուտբոլասերը Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտի տարածքում ներկով Անգլիա անվանումն է գրել հանրահայտ ռուս ֆուտբոլիստ Ֆյոդոր Չերենկովի հուշարձանի վրա: Միջադեպից մեկ ժամ անց, ոստիկանները ձերբակալել են վանդալին: Մարզադաշտի աշխատակիցներն արագորեն մաքրել են ներկը, իսկ անգլիացի ֆուտբոլասերի նկատմամբ վարչական գործ են հարուցել: «Մեծ Բրիտանիայի քաղաքացի Էդվարդ Հոլը վճարել է տուգանքը եւ բանկի անդորրագիրը ներկայացրել է Տուշինոյի դատարանին», - ասել է Մոսկվայի քաղաքային դատարանի մամուլի քարտուղար Ուլյանա Սոլոպովան: Անգլիացի ֆուտբոլասերը ներողություն է խնդրել իր արարքի համար: