ԴԱՐՊԱՍԱՊԱՀ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը մայիսի 26-ից կսկսի նախապատրաստվել «Եվրո-2009»-ի ընտրական փուլի մեկնարկին: Ինչպես հայտնի է` մայիսի 31-ին Հայաստանի երիտասարդականը Երեւանում հյուրընկալելու է Լիխտենշտեյնի երիտասարդական հավաքականին: Գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը հավաքին մասնակցելու նպատակով երիտասարդական հավաքական է հրավիրել 20 ֆուտբոլիստների, որոնցից 10-ը ներկայացնում են «Փյունիկը»:
Առաջին անգամ հավաքական է հրավիրվել ֆրանսիական «Սեդանում» հանդես եկող Անտոնի Բաբիկյանը: Ֆրանսահայ դարպասապահի խաղին Սամվեպ Պետրոսյանը առայժմ ծանոթ չէ: Թեեւ նախատեսվում էր երիտասարդական հավաքական հրավիրվել նաեւ Ֆրանսիայում հանդես եկող Բալեպ բա Նդումբուկին (այս ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Երեւանի «Փյունիկում» եւ Հայաստանի պատանեկան հավաքականներում), սակայն հարցը դրական լուծում չի ստացել:
Դարպասապահներ
Անտոնի Բաբիկյան (Սեդան, Ֆրանսիա)
Գրիգոր Մելիքսեթյան (Փյունիկ)
Պաշտպաններ
Միխեիլ Սիմոնյան (Լեւադիակոս, Հունաստան)
Արթուր Ստեփանյան (Սատուրն, Ռուսաստան)
Ռաֆայել Սաֆարյան (Փյունիկ)
Արտակ Անդրիկյան (Փյունիկ)
Արթուր Եդիգարյան (Փյունիկ)
Վահե Մեհրաբյան (Արարատ)
Հրայր Մկոյան (Արարատ)
Կիսպաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան (Փյունիկ)
Գեւորգ Ղազարյան (Փյունիկ)
Արամ Բարեղամյան (Բանանց)
Գուրգեն Մելիքսեթյան (Նիկա, Ռուսաստան)
Նորայր Սահակյան (Փյունիկ) Ալեքսանդր Պետրոսյան (Փյունիկ)
Էդուարդ Կակոսյան (Բանանց)
Նարեկ Դավթյան (Փյունիկ)
Հարձակվողներ
Արսեն Բալաբեկյան (Բանանց)
Սեմյոն Մուրադյան (Բանանց)
Վարդան Պետրոսյան (Փյունիկ)