Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գևորգ Լոռեցյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ (տեսանյութ)

Հասարակություն
gevorg

Գևորգ Լոռեցյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ։  Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում: 
«Ցանկանում եմ հայտնել, որ նշանակվել եմ ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ։ Ամեն ինչ անելու եմ, որ այս բնագավառում հաստատվի լիակատար օրինականություն ու աշխատանքի արդյունավետություն։  Եվ ուրեմն, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,-գրել է նա: