A
A
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ֆելիքս Թադևոսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ֆելիքս Թադևոսյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»,-ասված է վարչապետի ստորագրած որոշման տեքստում: .................. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել՝ Արագածոտնի, Արմավիրի եւ Կոտայքի փոխմարզպետներ նշանակելու մասին: Ըստ այդմ՝ Արագածոտնի փոխմարզպետ է նշանակվել Գառնիկ Աթանեսյանը: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Արմավիրի փոխմարզպետ: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կոտայքի մարզպետի տեղակալ է նշանակվել Վասակ Վարդանյանը: