Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շրջանառության մեջ է դրվել նոր փոստային նամականիշ

Պաշտոնական
namakanish

Նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Հայոց պետականություն. ՀՀ դատախազության հիմնադրման 100-ամյակը» թեմային 2018թ. հուլիսի 1-ին շրջանառության մեջ դրվեց «Հայոց պետականություն. Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 100-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշ: Նամականիշը մարեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը։ Փոստային նամականիշն ունի 330 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 30.000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը: Նամականիշի վրա ներկայացված է Հայաստանի Հանրապետության դատախազության շենքը՝ պատկերված գրաֆիկական եղանակով: Փոստային նամականիշի վերին ձախ անկյունում պատկերված է Հայաստանի Հանրապետության դատախազության լոգոտիպը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն