Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արշալույսում պահանջում են Մանվել Գրիգորյանի եղբորորդու հրաժարականը (տեսանյութ)

Հասարակություն
nkar-2

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում արդեն մի քանի օր է շարունակվում են բողոքի ցույցերը՝ ընդդեմ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի։ Գյուղացիները պահանջում են գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու, հանրապետական համայնքապետի հրաժարականը։  Գյուղացիները նշում են, որ չեն դադարեցնի իրենց  գործողությունները, քանի դեռ  Զարզանդ Գրիգորյանը հրաժարական չի տվել։ Նրանք պնդում են, որ Գրիգորյանը տարիներ շարունակ ահաբեկել է գյուղացիներին, խլել նրանց ունեցվածքը. «2008 թվականից ընտրվել է գյուղապետ եւ ձեռքը դրել է գյուղապետարանի, դպրոցի բյուջեի վրա։ Ուզում է ցմահ ղեկավարել»,- նշեցին գյուղացիները: