Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում փոքրամասնության կառավարումը հակասահմանադրական է. քաղաքագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
axasi

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով Հայաստանում փոքրամասնության կառավարումը հակասահմանադրական է. «Սահմանադրություն գրողները, երևի առաստաղին են նայել, այն չի համապատասխանում մեր հանրային կյանքին, այն նույնպես պետք է փոփոխության ենթարկվի»: Ըստ նրա՝ Հայաստանի սահմանադրությունը պահանջում է, որ քաղաքականությունը հիմնված լինի կուսակցությունների վրա, սակայն Հայաստանում կուսակցային համակարգը ձևավորված չէ. «ժամանակին  ամենահզոր թվացյալ կուսակցությունը փլուզվում է»: Աղասի Ենոքյանի կարծիքով հանրապետականը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ լուրջ փոփոխությունների կենթարկվի. «ՀՀԿ-ն բացարձակ այլ կուսակցություն կլինի, միգուցե այլ գաղափարախոսությամբ հանդես կգա»: Քաղաքագետի խոսքով սպասվող ընտրությունների արդյունքների մասին կանխատեսումներ անել հնարավոր չէ, քանի որ հայտնի չէ, թե երբ և ինչպես են անցկացվելու. «Մենք դեռ նոր ընտրական օրենսգիրք չունենք»: Նա չի բացառում, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նոր թիմ կձևավորի և կմասնակցի ընտրություններին, քաղաքագետը հավանական է համարում հիմնադիր խորհրդարանի անդամների մասնակցությունը: Անդրադառնալով հունիսի 27- ին Երևանում կայացած սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը և կառույցի շրջանակում Հայաստանի գործունեությանը Աղասի Ենոքյանը նկատում է, որ այն, ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կառույց է, քանի որ հայկական կողմը մի քանի անգամ բարձրաձայնել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման մասին: