A
A
Քննչական ծառայությունը քաղաքական կամք ունի բացահայտելու Մարտի 1-ի գործը. ՀՔԾ պետ
ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի «Մարտի 1»-ի գործը բացահայտելու, այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։ «Ես նյութերը կհրապարակեմ այն ծավալով, որ ծավալով որ չի վնասի գործի քննությանը, բայց որպես սկզբունք խնդրում եմ դա ընդունեք, որ որևէ կաշկանդվածություն որևէ անձից որևէ անձի հարցաքննության հրավիրելու, հարցաքննության կանչելու չկա։ Եվ նորից եմ կրկնում՝ կա կամք դեպքը բացահայտելու», - ասաց Սասուն Խաչատրյանը։