Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահ Արմեն Սարգսյանը  հարգանքի տուրք է մատուցել Թեոդոր Ռուզվելտի հիշատակին

Պաշտոնական
visit1

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր: Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Թեոդոր Ռուզվելտի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել հայտնի պետական գործչի հիշատակին, ով  իր պաշտոնավարման տարիներին հանդես է եկել Օսմանյան Կայսրությունում հայերի ու քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ: Թեոդոր Ռուզվելտը նաեւ հայտնի էր Ցեղասպանությունից տուժածների իրավունքների պաշտպանության հարցում իր համարձակ դիրքորոշմամբ: