Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական հաքերները կոտրել են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը (տեսանյութ)

Քաղաքականություն
ատտակ

Ադրբեջանական հաքերների կողմից ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը. «Հարգելի Գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ հունիսի 26-ին ադրբեջանական հաքերների կողմից ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ SQL Injection-ի միջոցով հաքերներին հաջողվել է բազայում կատարել փոփոխություն, որի հետևանքով էլ հնարավոր է դարձել կայքի վեցերորդական մակարդակի հղմամբ էջում այլ նկար ցուցադրել։ Առկա բոլոր թերությունները վերացվել են, բարձրացվել է անվտանգության ապահովումը»,- գրել է նա։