Գործարկվեց Together4Armenia հարթակը (տեսանյութ)
Այսօր ներկայացվեց Together4Armenia հարթակի նոր ձևաչափով վերագործարկված տարբերակը։ Հարթակի նպատակը աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ փորձագետների և Հայաստանի համայնքների ու հասարակական կազմակերպությունների միջև արդյունավետ ու տևական կապ ձևավորելն է։ «Փորձեցինք միգրանտների ներուժը, գիտելիքները, պոտենցիալը ներդնել հայկական համայնքների զարգացման գործընթացում։ Ունեցել ենք մոտ 60 փորձագետ, որոնք արդեն գրանցվել են հարթակում։ Նրանք հարթակի միջոցով եկել են կամ առցանց տրամադրել են իրենց գիտելիքները տարբեր կազմակերպություններից»,-նշում է հարթակի համահիմնադիր, UNICEF-ի սոցիալական պաշտպանության բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը։ Հարթակը խրախուսում է Հայաստանի համայնքային կազմակերպություններին և արտերկրում ապրող հայազգի մասնագետներին գրանցվել և շոշափելի արդյունք բերել Հայաստանի զարգացմանը։