A
A
Քաղաքապետարանը հերքում է Տարոն Մարգարյանի հրաժարականի լուրը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմումը մոտ օրերս կհրապարակվի և օրենքով սահմանված կարգով կգումարվի Երևանի ավագանու նիստ։ կարծում է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։ Նա ենթադրում է Տարոն Մարգարյանն երեք օր առաջ է գրել դիմումը։ Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը վստահեցրեց՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմումի մասին ոչ մի տեղեկատվություն չունեն։