Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորավար Անդրանիկի փողոցում ավտոմեքենա է պայթել. կա տուժած

Պաշտոնական
ain-mes

Հունիսի 27-ին, ժամը 09:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:   Գագիկ Շամշյանի տեղեկություններով դեռևս անհայտ պատճառներով պայթյուն է տեղի ունեցել BMW մակնիշի 67 NN 600 ավտոմեքենայում, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, 34-ամյա Կարեն Սարգսյանը դեմքի շրջանում ստացել է այրվածքներ: Նրան տեղափոխել են Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն, որտեղից մեզ հայտնել են, որ նա ստացել է 2-րդ կարգի այրվածքներ: