Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարմիր հրապարակը վերածվել է ֆուտբոլային դաշտի

Սպորտ
sport-futbol-hraparak-26.06.

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում իրենց հարաբերություններն են սկսել պարզել նաեւ տարբեր հավաքականների երկրպագուները: Մրցաշարի կազմակերպիչները Մոսկվայի Կարմիր հրապարակում մինի-ֆուտբոլի խաղադաշտ են բացել, որտեղ իրար հետ խաղեր են անցկացնում երկրպագուները եւ վետերան ֆուտբոլիստները: Մասնավորապես՝ Դանիայի երկրպագուները 8:0 հաշվով հաղթել են Ֆրանսիայի նվիրյալներին, իսկ Ռուսաստանի ֆուտբոլասերները նվազագույն հաշվով պարտության են մատնել գերմանացիներին: Կարմիր հրապարակում ֆուտբոլասերներին առաջարկում են նաեւ խաղալ սեղանի ֆուտբոլ, թենիս-ֆուտբոլ, մշակել հարվածները, փորձել գրավել դարպասը գլխի հարվածով եւ այլ: Ֆուտբոլային այդ պարկը Մոսկվայում կգործի մինչեւ հուլիսի 15-ը, աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի օրը: