Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապօրինի կերպով զավթած հարստությունը վերադարձնել հանրությանը.  քաղաքացիական նախաձեռնություն

Հասարակություն
IMG_201806g26_110703

<<Վերջ օլիգարխիային>> քաղաքացիական նախաձեռնությունը նպատակ ունի ապօրինի կերպով զավթած հարստությունը վերադարձնել իրական տերերին՝ հանրությանը, ասում է ուսանող, հանրային գործիչ Դավիթ Պետրոսյան։ <<Հանրային սեփականության վերադարձը կազմակերպելու համար անհրաժեշտ է, որ հանրությունը ճանաչի այդ անձանց սեփականության նկատմամբ իրավունքները>>։ Տնտեսագետ Սուրեն Սարգսյանը մտավախություն ունի, որ բռնագրավված սեփականությունը բաժին կհասնի այլ օլիգարխի կամ անհատի, որին մենք չենք ճանաչում։ <<Մենք կհավաքագրենք փորձագիտական կարծիքները, օրենսդրական փոփոխությունների փաթեթը կքննարկենք խմբակցությունների հետ եւ այն կներկայացնենք Ազգային ժողով>>։ Մենք առաջարկում ենք ձեւավորել մթնոլորտ, որ մի կառավարությունից կապիտալը չանցի մյուս կառավարությանը, -հավելեց հասարակական գործիչ Վահագն Մինասյանը։ <<Վերջ օլիգարխիային>> նախաձեռնությունը բաց է առաջարկների համար։ Նախաձեռնության անդամների հետ կարելի է կապ հաստատել 043 24-07-83 համարով եւ [email protected] էլեկտրոնային հասցեով, ինչպես նաեւ համանուն ֆեյսբուքյան էջի միջոցով։