Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրազիլիայի հարձակվողի կինը մեղադրել է թիմի գլխավոր մարզչին

Սպորտ
a1brazilia

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի հարձակվող Դուգլաս Կոստայի կինը՝ Լուիզա Ռամոսը, իր ամուսնու վնասվածք ստանալու համար մեղադրել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Տիտեին:   «Մարզումներից հետո նա միշտ դժգոհում է ցավերից եւ ասում է, որ «Յուվենթուսում» ավելի հեշտ էին անցնում պարապմունքները: Մենք գիտենք, որ նրա վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, ինչպես նախորդ անգամ էր, ուստի հույս ունենք, որ 10 օրից արդեն լրիվ պատրաստ կլինի խաղերին», - ասել է ֆուտբոլիստի կինը:   Հավելենք, որ Դուգլաս Կոստան Բարզիլիայի հավաքականի մարզման ժամանակ վնասել է ոտքի մկանը եւ նա ամենաքիչը բաց կթողնի առաջիկա երկու շաբաթվա խաղերը: