Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի ավագանու նիստն՝ուղիղ միացմամբ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
36252572_10212069519639594_6326359803350220800_n

«Հնարավոր է Տարոն Մարգարյանին տրվել է հնարավորություն դիմելու փախուստի». Զ. Փոստանջյան Երևանի ավագանին այսօր հերթական նիստը գումարեց առանց քաղաքապետ Տարոն Մարգարյանի։ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրքրվեց պատճառների մասին։ «Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բացակայում է նիստից առողջական խնդիրների պատճառով, հարգելի է բացակայույթյունը»,- նշեց Կամո Արեյանը։ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանն իր հերթին առաջարկեց օրակարգում ներառել քաղքապետի հրաժարականի հարցը։ «Բազմաթիվ են հրապարակումները Տարոն Մարգարյանի կողմից կատարված չարաշահումների և մեր հանրային միջոցների յուրացումների մասին, որոնք ենթադրում են քրեական պատասխանատվություն։ Միաժամանակ օրակարգում ավելացնել նաև Երևանի ավագանին ցրելու հարցը»։ Առաջարկին ի պատասխան Կամո Արեյանը նշեց, որ հարցը չի տեղավորվում այսօրվա օրակարգի տրամաբանության մեջ։ «Երևանի քաղաքապետի հրաժարականի ձևակերպում այսպիսի արտահայտություն օրենսդրորեն մենք ունենք Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 40-րդ հոդվածը, որը հստակորեն կարգավորում է Երևանի քաղաքապետին որպես համայնքի ղեկավար անվստահություն հայտնելու գործընթացը։ Օրենքի կարգավորմամբ՝ ավագանու ընդհանուր թվի ձայների 1/3-ի նախաձեռնությամբ նախապատրաստվում է որոշման նախագիծ, որը եռօրյա ժամկետում պետք է դրվի ավագանու քննարկմանը»։ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյաննա րտահերթ ելույթով հանդես եկավ։ «Այս պահին կարող ենք արձագանքել, որ կան հարուցված մի քանի քրեական գործեր, բայց չկան դեռ մեղադրյալներ։ Ամենագլխավոր հանցագործը Տարոն Մարգարյանն է, որը պետք է ներգրավվի որպես մեղադրյալ։ Տարոն Մարգարյանը բացակայում է հարգելի պատճառով, բայց մենք հասկանում ենք, որ հնարավոր է Տարոն Մարգարյանին տրվել է հնարավորություն դիմելու փախուստի»։