Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էրդողանի դե ֆակտո լիազորությունները դե յուրե դարձան»

Քաղաքականություն
rob-1

Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններում Էրդողանի և իր կուսակցության հաղթանակը պայմանավորված էր մի քանի գործոններով, այդ թվում և ընտրակեղծիքներով և վարչական լծակների կիրառմամբ։ «Այս ընտրություններով Էրդողանի դե ֆակտո լիազորությունները դե յուրե դարձան»,- ասում է  թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։

 Նա հատկանշական է համարում քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անցումը մեջլիս. «Այդպիսի ճնշման պայմաններում քրդամետ կուսակցությունը 10 տոկոսից ավելի ձայն հավաքեց»։ Թուրքագետը հարևան երկրում հետընտրական զարգացումների հավանակությունը փոքր է համարում, քանի որ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերը փաստացի ընդունել են ընտրությունների արդյունքները։ Այդուհանդերձ՝ Էրդողանին ծանր աշխատանք է սպասվում. « Նրա համար գերխնդիր է երկրում սոցիալական վիճակի բարելավումը, հասարակության մի  ստվար զանգված դժգոհ է Էրդողանից», -նշեց նա։