Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

50 հազար դրամ վարձավճարը շատ է. բողոքի ցույց՝ Ոսկու աշխարհում (տեսանյութ)

Հասարակություն
Vosku-asxharh

Ոսկու աշխարհ առևտրի կենտրոնի վաճառականները գործադուլ են հայտարարել, ամիսներ առաջ կնքված պայմանագրի համաձայն սեղանների վարձը թանկացել է՝ 35 հազարից դառնալով 50 հազար դրամ։ Առևտրի կենտրոնի փոքր դահլիճի վաճառականները նշում են, որ ստիպողաբար են ստորագրել պայմանագրերը, բայց չեն մանրամասնում, թե  ինչպես են դա արել։ Տնօրենն էլ ասում է, որ շուկան աշխատեցնելու ծախսերը շատ են և 35 հազար դրամը պարզապես չի բավականացնում, ավելին, ընդառաջ գնալով վաճառականներին, որոշել են մինչև տարվա վերջ 40 հազար դրամով տրամադրել սեղանները։ Միևնույն ժամանակ, մյուս դահլիճում բնականոն աշխատանքային մթնոլորտ է, բողոքի ակցիային չմասնակցող վաճառականները նշում են, որ վարձի թանկացումը նորմալ է և իրենք որևէ բողոք չունեն։