Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փորձում ենք հասկանալ՝ ինչ փլատակների վրա է մեր երկիրը. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
davit

Կառավարության շենքի առջև կրկին մարդաշատ է։ Բազմաթիվ քաղաքացիներ ցանկանում են իրենց բողոքներն անձամբ վարչապետին փոխանցել, «վարչապետ, վարչապետ»,- բացականչում են նրանք։ Ոմանք բողոքում են անարդար դատավարությունից, ոմանք գերատեսչություններից ուշադրություն են պահանջում, որոշներն էլ անձնական հարցեր ունեն։ Քիչ առաջ նրանցից մի քանիսի հարցերին պատասխանեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, վերջինս հորդորեց գրավոր իրեն դիմել։ Հիմա էլ Քաղաքացիների բողոքներն է լսում պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Դավիթ Սանասարյանը վստահեցրեց, որ հաջորդ շաբաթ ընդունելություն կկազմակերպի, որի ընթացքում քաղաքացիները կկարողանան բարձրաձայնել իրենց խնդիրների մասին. «Տարիներ սպասել եք, մի քանի օր էլ սպասեք, հիմա փորձում ենք հասկանալ՝ ինչ փլատակների վրա է մեր երկիրը»,_ ասում է նա։