A
A
Վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգի (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահների միության նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգի: Վայրի բնության և հուշարձանների պահպանության հիմնադրամի կողմից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են մասնագետները քնեցնում վագրին և մոտեցնում ավտոմեքենային: Ավելի վաղ, Երևանի կենդանաբանական այգին պատրաստակամություն է հայտնել աջակցել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին մասնագիտացված համապատասխան վայր անվտանգ տեղափոխելու գործում