Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի ժողովուրդը ցավակցում է Իգոր Մուրադյանի հարազատներին. Բակո Սահակյան

Պաշտոնական
f31ecc446cbdfa2b944bc1f1fd61dbaa

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի հարազատներին: Ուղերձում ասված է. «Արցախում խոր ցավով տեղեկացան անվանի հասարակական- քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի մահվան մասին:        Վաղաժամ կյանքից հեռացավ մի անձնավորություն, ով եղել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկը եւ արել է հնարավորն ազատ ու անկախ Արցախի Հանրապետություն կառուցելու ուղին բռնած արցախցիների օրինական շահերի պաշտպանության համար: Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն եւ ոգու կորով»:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ             ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ