Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճիշտ լոգանք, ճիշտ օճառ. Բժիշկները՝ երեխաների մոտ հանդիպող մաշկաբորբի մասին (տեսանյութ)

Հասարակություն
mashkaborb

Ատոպիկ մաշկաբորբի մասին քաղաքացիները քիչ բան գիտեն։ Այս հիվանդությունը հիմնականում հանդիպում է երեխաների մոտ՝ փոքր տարքում։ Երբեմն պատահում է նաև մեծահասակների մոտ։ «Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան» հունիսի 1-ից իրականացնում է ինֆորմացիոն դասընթացներ՝ «Ապոտիկ մաշկաբորբի դպրոց» անվանմամբ։  Բժիշ, մաշկաբան Հավհաննես Հովհաննիսյանը նշում է. «Հունիս ամսին, կապված երեխաների պաշտպանության օրվա հետ, բոլոր շաբաթ օրերը դասախոսություն, սեմինար ենք անցկացնում։ Առաջատար բժիշկները ներկայացնում են ատոպիկ  մաշկաբորբի  մասին հենց ծնողների համար»։ Դասընթացի ժամանակ փորձ են անում ավելի ուշադրություն դարձնել մաշկի խնամքին, քանի որ ատոպիկ մաշկաբորբի համար դեղամիջոցների մեծաքանակ և երկարատեւ օգտագործումը վնասում է մաշկը։ «Մենք փորձում ենք դեղամիջոցների օգտագործումը նվազեցնել բայց ճիշտ խնամելով մաշկը։ Խնամքի մեջ է մտնում ճիշտ լոգանքը, ճիշտ օճառը և այլն»,- նշում է Հովհաննես Հովհաննիսյանը։  Ավելին՝ տեսանյութում։