Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԸ ԿԱՆՆՈՒՄ. «ՄԻ ԵՐԿՆՉԵՔ»

Մշակույթ

Լուսինե Պետրոսյանի «Մի երկնչեք» վավերագրական ֆիլմը ցուցադրվելու է Կաննում: Մայիսի 16-ից 26-ը Կաննի փառատոնի շրջանակներում 4-րդ անգամ անցկացվող «Կարճ ֆիլմերի անկյուն»-ում Հայաստանը ներկայացնող միակ ֆիլմը «Մի երկնչեք»-ն է:

14 րոպեանոց ֆիլմի հիմքում Հռոմի պապ Հովհաննես 2-րդի աստվածաշնչյան մեկնաբանությունները եւ քարոզներն են: Մասնավորապես ֆիլմն անդրադառնում է 4-5 պատգամի, որոնց Հռոմի պապը հետեւել է ոչ այնպես, ինչպես դարեր շարունակ մարդիկ են անում: Հիսուս Քրիստոսն ասում էր «Ցեզարինը ցեզարին» , իսկ Պետրոս Առաքյալը ուսուցանում էր, որ անհրաժեշտ է «հնազանդվել մարդկային բոլոր սահմանադրություններին»: Սակայն Հռոմի պապը երբեք չհնազանդվեց կոմունիստական իշխանություններին: «Կատարյալ սերն այնպիսի հավերժական արժեքների նկատմամբ, ինչպիսիք են` ճշմարտությունը, խաղաղությունը, արդարությունը օգնեցին Հռոմի պապին չվախենալ փոփոխել նույնիսկ ապշեցուցիչ կաղապարները»,- ասվում է ֆիլմի համառոտ նկարագրության մեջ:

Ֆիլմի հեղինակը` Լուսինե Պետրոսյանն այս գիշեր մեկնում է Կանն: Նա չցանկացավ նախօրոք խոսել. «Տեսնենք, ինչ կլինի, նոր»: Ի դեպ, կադրից դուրս տեքստը ներկայացնում է դերասան Հովհաննես Բաբախանյանը: