Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական նոր համակարգչային խաղը կզարգացնի տրամաբանությունը

Կարևոր լուրեր Հասարակություն
literatus

Մեկնարկել է «Թվապատում 2018» մեդիա կոնֆերանսը. առաջիկա երկու օրերին աշխարհի տարբեր ծայրերից Երևան ժամանած մեդիափորձագետները կկիսվեն իրենց երկրներում լսարանի հետ հարաբերություններում առկա խնդիրներով և հանրության շրջանում մեդիագրագիտության մակարդակը բարձրացնելու ճանապարհներ կառաջարկեն: Ամերիկացի մեդիափորձագետ Բարբարա ՄաքՔոմեքի խոսքով սոցցանցերի օգտատերերի մեծամասնությունը կարդում է միայն հրապարակումների վերնագրերը. «Շատ դեպքում օգտատերերը կարդալով միայն վերնագրերը, տարածում են նյութերն իրենց ընկերների շրջանում, այդպիսով հրապարակումը սխալ է ընկալվում»: Ըստ ՄաքՔոմեքի, մեծ խնդիր է նաև լուրը կարծիքից տարբերելը, քանի որ դա նույնպես ապատեղեկատվության տարածման պատճառ է դառնում: Այսօր սպասվում է մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լիտերատուսի արկածները» խաղի շնորհանդեսը, այն նախատեսված է պատանիների համար, որոնք խաղի ընթացքում տարատեսակ գլուխկոտրուկներ լուծելով կզարգացնեն իրենց տրամաբանությունը: