Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգորյանն ու Վանեցյանը քննարկել են անվտանգությանն ու կոռուպցիային վերաբերող հարցեր (տեսանյութ)

Պաշտոնական
aatc-1

 ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը  ֆբ-յան իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է ԱԱԾ տնօրենի հետ: «Քիչ առաջ ավարտվեց հանդիպումս Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Քննարկեցինք ազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում սահմանների անձեռնմխելիության, սահմանապահ զորքերի ու նրանց ծառայությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կիբեռանվտանգության, տնտեսական բնույթի հանցագործությունների և կոռուպցիայի կանխմանն ուղղված հարցեր։  Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև երկու կառույցների առավել արդյունավետ համագործակցության, փոխգործակցության ոլորտների ընդլայնման ու աշխատանքային հանդիպումների պարբերականության ապահովման անհրաժեշտությունը»,- գրել է նա: