A
A
Մոսկվայի հայկական եկեղեցում վարչապետը մոմ վառեց (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելեց Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր։ Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետին վանական համալիրում ընդունեց Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի գլխավոր սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Նիկոլ Փաշինյանը և նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը միասին մոմ վառեցին։