A
A
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի հետ (տեսանյութ)
Grand Chess Tour-ի արագ շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Պարտիայի սկիզբը չնայած անցավ մեր գրոսմայստերի դիրքային առավելությամբ, սակայն վերջնախաղում նա սխալվեց եւ մրցակցին թույլ տվեց հավասարեցնել խաղը: Արդյունքում, 63-րդ քայլից հետո կողմերը հաշտություն կնքեցին: Այժմ Լեւոն Արոնյանը սւերով հանդիպելու է հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Այդ պարտիան շախմատասերները նույնպես կարող են դիտել մեր կայքէջում: