Մենք միշտ ենք հավատացել, որ բոլորն ազատության մեջ են լինելու. Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)
Այս օրերին քաղբանտարկյալներն ազատության մեջ են հայտնվում: Մենք միշտ ենք հավատացել, որ բոլորն ազատության մեջ են լինելու: Ոչինչ, ուշ լինի, նուշ լինի,- ասաց դատարանից ազատ արձակված «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: «Այս օրերին պետք է գործել զգույշ: Մենք մեր ցավը պետք է հայտնենք այն զոհերի հարազատներին, որը եղավ ապստամբության փորձի ժամանակ: Այդ ցավը բոլորիս ցավն է: Ոչ ոք չունի այն եզրակացությունը, թե տղաները գնացել էին այդ քայլին մարդասպանության համար»: Հուսամ առաջիկայում կունենանք անկախ դատարան եւ կքննվեն բոլոր հարցերը, -ասաց Ժիրայի Սեֆիլյանը: «Մենք այս դեպքում շահագրգիռ կողմ ենք: Զսպվածության կոչ եմ անում բոլոր կողմերին: Երկրորդ կոչս վերաբերում է սփյուռքին՝ օր առաջ վերադարձեք Հայաստան, կառուցելու մեր երազած Հայաստանը»: Մինչեւ բոլորը դուրս չգան, ես չեմ հաղորդակցվելու լրագրողների հետ: Այս օրերին ես լծվելու եմ այդ գործին, որ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն,-եզրափակեց Ժիրայր Սեֆիլյանը: