Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Լեւոն Արոնյան – Շահրիյար Մամեդյարով. պայքար արագ շախմատում (տեսանյութ)

Սպորտ
sport-chess-live

Բելգիայում ընթացող Grand Chess Tour-ի արագ շախմատի մրցաշարում այսօր կկայանան հերթական պարտիաները: Մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը 4-րդ տուրում սպիտակներով կհանդիպի ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ: Երեք տուրից հետո աղյուսակը 5 միավորով գլխավորում է ամերիկացի Ուեսլի Սոն: Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Կարյակինը 4-ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Լեւոն Արոնյան – Շահրիյար Մամեդյարով հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին: Շախմատասերները պարտիայի ընթացքին կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում: Հիշեցնենք, որ արագ շախմատի մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1: